Ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության պատմության մեջ Շվեդիայի հավաքականն առաջին անգամ հռչակվեց աշխարհամասի չեմպիոն: Եզրափակչում այն պարտության մատնեց Պորտուգալիայի ընտրանուն: Ինչպես և խմբայինում, խաղի հիմնական ժամանակում կողմերը չկարողացան առավելության հասնել իրար նկատմամբ` միայն այն տարբերությամբ, որ խմբայինում մեկական գոլ, այնուամենայնիվ, կարողացել են փոխանակել: ՈՒ քանի որ փլեյ օֆում գոյություն չունի ոչ-ոքի ասվածը, հաղթողը որոշվեց հետխաղյա տասնմեկմետրանոցներով` 4:3 (լրացուցիչ ժամանակում նույնպես դարպասի գրավում չի արձանագրվել): Ի դեպ` հաղթեին պորտուգալացիները, աշխարհամասը դարձյալ կունենար նոր չեմպիոն, քանի որ Պորտուգալիայի ընտրանին իր պատմության մեջ նույնպես երբևիցե չի հասել չեմպիոնական բարձունքի:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ